Jump to content

Ֆրանկա Վիոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկա Վիոլա
իտալ.՝ Franca Viola
Ծնվել էհունվարի 9, 1948(1948-01-09) (76 տարեկան)
ԾննդավայրԱլկամո, Free Municipal Consortium of Trapani, Սիցիլիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ

Ֆրանչեսկո Վիոլա (իտալ.՝ Francesca Viola), ավելի հայտնի՝ Ֆրանկա Վիոլա (իտալ.՝ Franca Viola, հունվարի 9, 1948(1948-01-09), Ալկամո, Free Municipal Consortium of Trapani, Սիցիլիա, Իտալիա), Սիցիլիայի առաջին բնակչուհին, որը բռնաբարության և առևանգման զոհ դառնալուց հետո հրաժարվել է հարկադիր ամուսնությունից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկա Վիոլան ծնվել է Սիցիլիայում, մանր հողատարածքների վարձակալների ընտանիքում։ Երբ նա դարձավ տասնհինգ տարեկան, ծնողները որոշեցին ամուսնացնել նրան Ֆիլիպո Մելոդիայի հետ, որը խոշոր կալվածատիրոջ որդի էր։ Որոշ ժամանակ անց Մելոդիան մեղադրվում է իշխանությունների կողմից մաֆիայի մեջ ներգրավված լինելու մեջ և գաղթում է Գերմանիա, իսկ Ֆրանկա Վիոլայի հայրը որոշում է չեղյալ հայտարարել ամուսնության պայմանավորվածությունը։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Մելոդիան վերադառնում է հայրենիք, կարճ ժամանակ անցկացնում է բանտում ու ազատ արձակվելուց հետո հայտնում է իր՝ հարսնացուի նկատմամբ ունեցած իրավունքների մասին[2]։

Նկարագրված իրավիճակը հիմնվում էր սիցիլիական ավանդույթների հիման վրա. «fuitina» (երիտասարդ սիրահարների փախուստը նպատակ ունենալով ստիպել իրենց ծնողներին օրհնել իրենց ամուսնությունը) և այսպես կոչված «ռեաբիլիտացիոն ամուսնությունը» (matrimonio riparatore): Աղքատ ընտանիքները` աղջկա համար օժիտ գնելու համար բավարար միջոցներ չունենալով, որպես կանոն դիմում էին այդ քայլին, որպեսզի խուսափեն առաջինից, նախօրոք պայմանավորվելով ապագա ամուսնության մասին։ Ֆրանկա Վիոլայի դեպքում խոսքը գնում էր հենց «ռեաբիլիտացիոն ամուսնության» մասին։

1965 թվականի դեկտեմբերի 26-ին մերժված փեսացուն իր տասներկու ընկերների հետ մեկտեղ զենքերով հայտնվեց Ֆրանկա Վիոլայի տանը, առևանգեց նրան և ութ օր բռնի պահում էր նրան գյուղական տանը, ստիպելով ամուսնանալ իր հետ, սակայն հաջողության չհասավ[3]։

Այդ միջադեպը համաշխարհային հայտնիություն ստացավ ի շնորհիվ Associated Press գործակալության լրատվական հաղորդագրության մի կնոջ մասին, որը մարտահրավեր է նետել Սիցիլիայում տիրող հազարամյա ավանդույթին, որտեղ օրիորդի առևանգումը և բռնաբարումը դարեր շարունակ վստահելի միջոց էր վերջինիս ստիպել ամուսնանալ, քանի որ վերջինս համարվում էր արատավորված և այլևս չէր կարող հույս ունենալ այլ տղամարդու հետ ամուսնության մասին։ Այնուամենայնիվ Ֆրանկան ավելի հեռուն գնաց և պաշտոնապես մեղադրեց Մելոդիային բռնաբարության մեջ, թեպետ վերջինիս հայրենակիցների կարծիքով, մեղադրանքի արժանի էր հենց Վիոլայի ընտանիքը, որոնց այդ թվում սպառնում էին նաև արյան վրեժով` պատվի բազմադարյա կոդեքսը խախտելու համար։

1968 թվականի դեկտեմբերի 4-ին Ֆրանկա Վիոլան ամուսնացավ Ջուզեպպե Ռուիսիի (Giuseppe Ruisi) հետ[2]։ Ամուսինները մնացին Ալկամոյում, նրանք ունեցան երեք զավակ։ Ֆիլիպպո Մելոդիան դատապարտվեց 10 տարվա բանտարկման և Մոդենա 2 տարվա արտաքսման։ 1976 թվականին ազատ արձակվեց, վերադարձավ հանցավոր գործունեությանը և 1978 թվականին սպանվեց անհայտ պայմաններում[4]։

2014 թվականի փետրվարի 13-ին Իտալիայի նախագահի հրամանով Ֆրանչեսկա Վիոլան պարգևատրվեց Մեծ սպայի աստիճանով `«Իտալիայի Հանրապետության առջև ունեցած իր վաստակի համար» շքանշանով[5].:

Կերպարի արտացոլումը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկա Վիոլայի ողբերգական պատմությունը հիմք հանդիսացավ Դամիանո Դամիանիի «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմի սյուժեի համար, որը նկարահանվեց 1970 թվականին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Deirdre Pirro. Italian Sketches: The Faces of Modern Italy. - TheFlorentinePress, 2009. - 160 p. - ISBN 9788890243448.
  • John W. Cook. Morality and Cultural Differences. - Oxford University Press, 2003. - 204 p. - ISBN 9780195158632.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.elmundo.es/cronica/2017/01/12/5870d3c4e2704ed4578b4570.html
  2. 2,0 2,1 Paola Busolo. «Franca Viola» (իտալերեն). Enciclopedia delle donne. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  3. Giorgio Dell’Arti (2014 թ․ հոկտեմբերի 20). «Franca Viola». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  4. Fiorella Falci (2015 թ․ դեկտեմբերի 21). «Cinquant'anni fa Franca Viola rifiutava il "matrimonio riparatore". La ragazza siciliana archetipo della libertà» (իտալերեն). Il fatto Nisseno. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  5. «Viola Sig.ra Francesca». Dettaglio decorato (իտալերեն). Presidenza della Repubblica. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]